Հիտլերի մասին զվարճալի գիրքը կէկրանավորվի

09:43 • 04.12.13

Գերմանիայում Թիմուր Վերմեսի «Նա վերադարձել է» վեպի հիման վրա ֆիլմ կնկարահանեն, գրում է Обозреватель-ը։

 

Ըստ վեպի սյուժեի՝ Ադոլֆ Հիտլերը չի մահացել, այլ պարզապես քնել է։ Արթնանալով 30 տարի անց՝ 2011թ. օգոստոսին, նա Բեռլինը լիովին փոխված է տեսնում։ Անցորդներն իրական Հիտլերին ընդունում են որպես նմանակ և ծիծաղում։ Նացիստների առաջնորդին նկարահանում են և հոլովակը տեղադրում YouTube-ում, որից հետո նա հայտնի է դառնում։ Նախ նա հայտնվում է հեռուստաընկերությունում, այնուհետ՝ քաղաքականությունում։

 

Վերմեսի վեպը հրապարակվել է 2012-ին և իր հայրենիքում դարձել բեսթսելեր։