Ջուլիանա Մուրի 10 լավագույն դերակատարումները՝ լուսանկարներով
Դեկտեմբերի 3-ին հոլիվուդյան դերասանուհի Ջուլիանա Մուրը նշում էր իր 53-ամյա հոբելյանը: Դերասանուհին առավել մեծ ճանաչում գտավ, երբ մեծ էկրաններին հայտնվեց «Հաննիբալ» ֆիլմը, որում Մուրը փոխարինել էր Ջոդի Ֆոսթերին՝ Կլարիսա Սթարլինգի դերում: Դերասանուհու ծննդյան օրվա առթիվ Bigpicture.ru-ն ներկայացրել է Ջուլիանա Մուրի 10 լավագույն դերակատարումները:
Յուրայի դարաշրջանի այգի. Կորուսյալ աշխարհ

«Յուրայի դարաշրջանի այգի» ֆիլմն արժանացել է 3 Օսկարի, որից հետո 1997-ին նկարահանվեց ֆիլմի շարունակությունը՝ «Յուրայի դարաշրջանի այգի 2. Կորուսյալ աշխարհ», որը հնարավորություն տվեց Մուրին՝ ամրապնդել իր տեղը Հոլիվուդում: Սկզբնական շրջանում ֆիլմի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը Սառա Հարդինգի դերն առաջարկել էր ֆրանսիացի դերասանուհի Ժուլյետ Բինոշին, սակայն երբ վերջինս հրաժարվեց նկարահանվել, դերը բաժին հասավ Մուրին:
Գիշերներ բուգի ոճով

Ջուլիանա Մուրն առաջին անգամ Օսկարի էր առաջադրվել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Գիշերներ բուգի ոճով» ֆիլմի համար, որը նկարահանվել է 1997-ին:
Մեծ Լեբովսկին

1998-ին թողարկված ֆիլմում Մուրը նկարահանվել է ընդամենը երկու շաբաթ: Քոեն եղբայրների այս ֆիլմում մուրը մարմնավորել է գլխավոր հերոսի դստեր՝ Մոդ Լեբովսկիի դերը:
Սիրավեպի ավարտը

1999-ին թողարկված «Սիրավեպի ավարտը» ֆիլմում Սառա Մայլսի դերը նախատեսվում էր վստահել Միրանդա Ռիչարդսոնին կամ Քրիսթին Սքոթ Թոմասին, սակայն Մուրն այնքան էր ցանկանում նկարահանվել այս ֆիլմում, որ ռեժիսոր Նիլ ջորդանին խնդրում է դերն իրեն վստահել: Այս դերակատարումը նրան բերեց Օսկարի երկրորդ նոմինացիային, այս անգամ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Մագնոլիա

«Գիշերներ բուգի ոճով» ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսոր փոլ Թոմաս Անդերսոնը սկսեց աշխատել «Մանգոլիա» ֆիլմի վրա, որում Լինդա Փաթրիջի դերը նախատեսել էր հենց Ջուլիանա Մուրի համար: 1999-ին նկարահանված ֆիլմը երեք անգամ առաջադրվել է Օսկարի:
Հաննիբալ

Երբ Էնթոնի Հոփքինսը հաստատեց իր մասնակցությունը «Հաննիբալ» ֆիլմում, որը նկարահանվեց 2001-ին, բոլորն ակնկալում էին գլխավոր դերասանուհու դերում տեսնել Ջոդի Ֆոսթերին, սակայն վերջինս հրաժարվեց: Դերի համար պայքարում Ջուլիանա Մուրը շրջանցեց նաև Ջիլիան Անդերսոնին և Քեյթ Բլանշետին:
Ժամերը

Թեև 2002-ին լույս տեսած «Ժամերը» ֆիլմի աստղն էր համարվում Նիկոլ Քիդմանը, Ջուլիանա Մուրն իր դերի համար առաջադրվեց Օսկարի՝ որպես երկրորդ պլանի դերասանուհի:
Դրախտից հեռու

«Դրախտից հեռու» ֆիլմը նկարահանվել է 2002-ին՝ 50-ականների ոճով: Տնային տնտեսուհու դերը Ջուլիանա Մուրին չորրորդ անգամ արժանացրեց Օսկարի նոմինացիայի:
Մարդկանց զավակները

2006-ին նկարահանված ֆիլմի համար ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնը փնտրում էր այնպիսի մի դերասանուհու, որն իր առաջնորդությամբ, խելքով և անկախությամբ նման կլինի կերպարին, որն էլ նա գտամ Մուրի կերպարում:
Միայնակ տղամարդը

«Միայնակ տղամարդը» ֆիլմում, որը նկարահանվել է 2010-ին, Մուրը մարմնավորում է միայնակ, հարբեցողությամբ տառապող կնոջ դերը, ով ամուսնալուծվում է: Դերակատարման համար Մուրն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին:










