Մադոննան միացել է ռուս միասեռականներին աջակցող արշավին
Երգչուհի Մադոննան միացել է Ռուսաստանի միասեռականների իրավունքների համար տարվող պայքարին՝ աջակցելով «Սերը հաղթում է ատելությանը» ակցիային, որն ուղղված է ռուսական «հակամիասեռական» օրենքի դեմ, գրում է Газета-ն՝ վկայակոչելով The Metro-ին։
Ըստ պարբերականի տվյալների՝ Մադոննան վրդովված է նրանով, որ ռուսական կառավարությունը սկանդալային «հակամիասեռական» օրենք է ընդունել, և միացել է իրավապաշտպաններին, որոնք հանդես են գալիս ռեժիմի դեմ ձմեռային Օլիմպիադայի նախաշեմին։
«Ռուսական պատմության այս վտանգավոր պահին մենք պարտավոր ենք պաշտպանությամբ հանդես գալ։ Միասին մենք կարող ենք հաղորդագրություն ուղարկել Ռուսաստանի միասեռական ներկայացուցիչներին այն մասին, որ աշխարհն իրենց կողմից է, իսկ նրանք, ովքեր փորձում են աջակցել նրանց, միայնակ չեն արդարության համար տարվող այդ մեծ պայքարում»,- ասել է Մադոննան։










