«Ֆորսաժ-6» ֆիլմի սկավառակների վաճառքից ստացված գումարը կհատկացվի Փոլ Ուոքերի բարեգործական հիմնադրամին

14:11 • 04.12.13

Universal կինոընկերությունը հայտարարել է, որ Հյուսիսային Ամերիկայում «Ֆորսաժ - 6» ֆիլմի սկավառակների վաճառքից ստացված տոկոսները կհատկացվեն Reach Out WorldWide բարեգործական հիմնադրամին, որը հիմնել է նոյեմբերի 30-ին ավտովթարի հետևանքով զոհված հոլիվուդյան դերասան Փոլ Ուոքերը, գրում է filmpro.ru-ն։

 

2010-ին ստեղծված Reach Out WorldWide հիմնադրամը կոչված է օգնելու բնական աղետներից տուժածներին։ Հիմնադրամի թիմում կան բժիշկներ, հոգեբաններ, որոնողական խմբեր։

 

«Աշխարհը կորցրեց մի մարդու, ով իր կյանքն անցկացրել է մյուսներին ծառայելով։ Մենք կիսում ենք նրա ընտանիքի և բազմաթիվ երկրպագուների վիշտը։ Փոլի հիշատակի պատվին մենք կաջակցենք Reach Out WorldWide-ին՝ նրա հիմնած բարեգործական հիմնադրամին»,- ասել է Universal ընկերության ներկայացուցիչը։

 

Ֆիլմի սկավառակները վաճառքի կհանվեն դեկտեմբերի 10-ից։