Pussy Riot-ի մասին ֆիլմը հայտնվել է «Օսկարի» թեկնածուների ցուցակում
Pussy Riot-ի մասին ֆիլմը՝ որպես լավագույն վավերագրական կինոնկար, հայտնվել է «Օսկար»-ի թեկնածուների շորթ-լիսթում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով AP-ին:
Խոսքը «Pussy Riot: A Punk's Prayer» ֆիլմի մասին է: Կինոնկարը նկարահանվել է Մայք Լերների և Մաքսիմ Պոզդորովկինի կողմից, իսկ ցուցադրության իրավունքները պատկանում են ամերիկյան HBO հեռուստաալիքին:
Այս խմբի 5 աղջիկներն անցյալ տարվա փետրվարին մտել էին Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճար և դիմակներով այսպես կոչված՝ փանկ-մոլոբեն անցկացրել: Մոսկվայի դատարանը նրանց 2 տարվա ազատազրկման էր դատապարտել խուլիգանության համար:










