Նորման Ռոքվելի և Ռուբենսի կտավները վաճառվել են Նյու Յորքի և Լոնդոնի աճուրդներում (լուսանկարներ)

11:18 • 05.12.13

Նյու Յորքի Sotheby՛s աճուրդում ռեկորդային 46.085 մլն դոլարով վաճառվել է ամերիկացի նկարիչ Նորման Ռոքվելի «Saying Grace» կտավը, հայտնում է РИА Новости-ն։

 

Կտավը, որում պատկերված են մարդաշատ սրճարանում սեղանի շուրջ նստած աղոթող կինը և տղան, Ռոքվելը նկարել է 1951-ին։ Նոր գնորդն ավելի շատ է վճարել, քան ակնկալում էին աճուրդի կազմակերպիչները. կտավի նախնական արժեքը 15-20 մլն դոլար էր։


Իսկ ահա Լոնդոնում կայացած Sotheby's աճուրդում Ռուբենսի «Ջենթլմենի դիմանկարը» վաճառվել է 3.2 մլն ֆունտ ստեռլինգով։ Կտավի նախնական արժեքը 400-600 հազ. ֆունտ ստեռլինգ էր։

Петер Пауль Рубенс Портрет джентльмена


Դանթե Գաբրիել Ռոսետտիի «Սուրբ Ծննդյան հիմն» կտավը վաճառվել է 4.56 մլն ֆունտ ստեռլինգով։


Մեկ այլ «Ջենթլմենի դիմանկար», որի հեղինակը Ֆրանս Հալսն է, վաճառվել է գրեթե 3 մլն դոլարով։


Նույն օրը վաճառվել են նաև Կանալետտոյի երկու կտավներ՝ 9.6 մլն ֆունտ ստեռլինգով։ Կտավները, որոնցում պատկերված են Վենետիկի ամենահայտնի տեսարանները՝ Ռիալտո կամուրջը և Սան Մարկո հրապարակը, նկարվել են 1738 և 1742 թթ. ընթացքում։
 

Джованни Каналетто. Площадь Сан-Марко