Բարշչևսկին գիրք է գրել Բերեզովսկու և Աբրամովիչի դատական գործի մասին
Հայտնի փաստաբան Միխայիլ Բարշչևսկին գիրք է գրել հանգուցյալ օլիգարխ Բորիս Բերեզովսկու և միլիարդատեր Ռոման Աբրամովիչի դատական քաշքշուկի մասին, գրում է Газета-ն։
Գրքի շնորհանդեսի ընթացքում Բարշչևսկին ընդգծել է, որ աշխատությունը շատ հետաքրքիր կլինի իրավաբանների համար։
«Այն ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի գործընթացը, ինչպիսին կարող է լինել, ինչպես պետք է վարվի դատավորը, ինչպես պետք է վարվեն փաստաբանները»,-ասել է նա։
Հազար տպաքանակով տպագրված գիրքն արդեն վաճառքում է։
Բարշչևսկին պատմել է, որ հետագայում հնարավոր է նաև պիես կգրի՝ նվիրված Բերեզովսկու և Աբրամովիչի դատական գործընթացին։ «Կարծում եմ՝ դրանից պարզապես հիանալի ներկայացում կստացվեր։ Գործողությունը կընթանար մեկ վայրում՝ արկղում... Այնտեղ այնպիսի կրքեր են տիրում»։










