Չինաստանում ավելի քան 4000-ամյա քաղաքի ավերակներ են հայտնաբերվել

12:58 • 05.12.13

Չինաստանի արևելքում՝ Անհոյ նահանգում, Ուհանի համալսարանի հնագետները հայտնաբերել են քաղաքի ավերակներ, որոնք 4.500 տարեկան են, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությանը։

 

Քաղաքային պատից բացի, հնագետները հայտնաբերել են մի քանի բնակավայրերի հետքեր և տնային կենցաղային առարկաներ։ Պեղումների վայրում հայտնաբերվել են նաև եղնիկի կոտոշներ, կրիաների պատյաններ, հացահատիկի, բրնձի սերմեր։

 

Գտածոները վերաբերում են Հան տոհմի կառավարման տարիներին՝ մ.թ.ա. 206 - մ.թ. 220 թթ.։ Այս ամենն ապացուցում է, որ այս վայրերում հեռավոր ժամանակներում «բուռն կյանք է ընթացել», նշել է Ուհան քաղաքի հնագիտական համալսարանի պրոֆեսոր Հե Սյաոլինը։

 

Չինաստանում ավելի քան 4000-ամյա քաղաքի ավերակներ են հայտնաբերվել