Դեպարդյոյի դուստրը կանխատեսել է, որ իր հորը 5 տարվա կյանք է մնացել

16:06 • 05.12.13

Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյի դուստրը՝ Ժյուլին, կանխատեսել է, որ 5 տարի անց իր հայրը կմահանա։ Այդ մասին նա ասել է Le Mond պարբերականին տված հարցազրույցում, գրում է Обозреватель-ը։

 

Ժյուլին պատմել է իր հայտնի հոր հետ ունեցած վատ հարաբերությունների մասին և որ իրենց միջև մշտապես վեճեր են եղել։ Ժյուլին նույնպես դերասանուհի է, սակայն միշտ փորձել է թաքցնել հոր հետ կապը։ Նա նույնիսկ մի քանի անգամ դիմել է քթի պլաստիկ վիրահատության՝ Դեպարդյոյի հետ նմանությունից ազատվելու համար։

 

Ժյուլին նշել է, որ իր 65-ամյա հայրը չի ապրի մինչև 70-ամյակը։ «Նա երկար չի ապրի։ 65-ը շատ չէ։ Սակայն երբ գիտես նրա կենսակերպը, թե ինչպես է նա ապրում, ապա հասկանում ես, որ 5 տարի անց նա չի լինի։ Ես գիտեմ՝ նա հաջորդն է «սև ցուցակում»»,- ասել է նա։

 

Դերասանուհին նշել է նաև, որ իրենց ընտանիքը միշտ էլ դժգոհել է նրանից՝ ծանր բնավորության համար։

«Մենք միշտ էլ դժգոհել ենք նրանից։ Նա կռվարար է։ Ասում է մի բան, իսկ անում մեկ ուրիշ բան։ Նրա հետ պետք է զգույշ լինել։ Դավաճան չէ, սակայն միևնույն է՝ պետք է զգույշ լինել»,- ասել է Ժյուլին։

 

Ողջ հարցազրույցի ընթացքում նա ոչ մի անգամ Դեպարդյոյին հայր չի անվանել։