«Հինգերորդ բիթլի» մասին ֆիլմի ռեժիսորը կլինի Փեյթոն Ռիդը

18:04 • 05.12.13

The Beatles խմբի մենեջեր Բրայան Էփշտեյնի մասին «Հինգերորդ բիթլը» ֆիլմի ռեժիսորը կլինի Փեյթոն Ռիդը, որը հայտնի է «Միշտ ասա «ԱՅՈ»» և «Անիծվի սերը» ֆիլմերով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Deadline-ին: Կենսագրական ֆիլմի նկարահանումները կսկվեն 2014 թվականին: Պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չէ:

 

«Հինգերորդ բիթլը» ֆիլմի սցենարը հիմնված է Բրոդվեյի պրոդյուսեր Վիվեկ Ջեյ Տիվարիի վեպի վրա: Կոմիքսը, որը կոչվում է «Հինգերորդ բիթլը», հրապարակվել է 2013 թվականին: Տիվարին ինքը կգրի սցենարը։

 

«Հինգերորդ բիթլը» ֆիլմի ստեղծողները The Beatles-ի մասնակիցների մասին կենսագրական ֆիլմ նկարողներից առաջինը կլինեն, որ կկարողանան օգտագործել Sony/ATV-ի հսկողության տակ գտնվող Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի երաժշտական կատալոգից ցանկացած երգ: Ֆիլմի պրոդյուսերները Sony-ի հետ պայմանագիր են կնքել դեռ 2012 թվականին: Թե ով կխաղա ֆիլմի գլխավոր դերը, դեռ հայտնի չէ: