ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդն ընտրել է 2013 թվականի լավագույն ֆիլմերը

18:07 • 05.12.13

ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը 2013 թվականի լավագույն ֆիլմ է ճանաչել Սփայք Ջոնզի «Նա» ֆիլմը, գրում է gazeta.ru-ն:

 

Խորհուրդը Ջոնզին («Լինել Ջոն Մալկովիչ», «Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները») է հանձնել լավագույն ռեժիսորի համար մրցանակը:

 

Կազմակերպության ուշադրությանն են արժանացել նաև «Գրավիտացիա» ֆիլմը՝ կինոարտադրության մեջ նորարարության համար, և «Գերիները»՝ լավագույն դերասանական կազմի համար:

 

Կինոքննադատների ազգային խորհուրդը հիմնվել է 1909 թվականին, Նյու Յորքում: