Ճապոնական խոհանոցը և գինու պատրաստման վրացական եղանակը ճանաչվել են ոչ նյութական մշակութային ժառանգություն
UNESCO-ն ճապոնական ազգային խոհանոցին շնորհել է ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Արդյունքում այն դարձել է 5-րդ ազգային խոհանոցը, որն արժանացել է նման կարգավիճակի: Նախկինում ոչ նյութական մշակութային արժեքի կարգավիճակ էին ստացել ֆրանսիական, մեքսիկական, միջերկրածովյան և թուրքական խոհանոցները:
Հատկանշական է, որ վերջին տարիներին ճապոնական խոհանոցն սկսկել է մեծ տարածում գտնել ողջ աշխարհում:
UNESCO-ի որոշմամբ՝ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկանում է հայտնվել նաև հին վրացական գինիների կավե կարասներում՝ կվեվրիներում, պատրաստման եղանակը:










