«Փոքրիկ ժողովուրդ». 14-ամյա ամերիկացին իր լուսանկարներում ամբողջովին այլ աշխարհ է պատկերում (ֆոտոշարք)
Ամերիկացի 14-ամյա պատանին ամենատաղանդավոր ժամանակակից լուսանկարիչներից մեկն է, ով ստեղծագործելով տարբեր ժանրերում և կիրառելով տարբեր տեխնիկաներ՝ ինքնատիպ պատկերներ է ստեղծում:
Ինչպես գրում է Metro News-ը՝ Մասաչուսեթս նահանգում բնակվող Զևը տարված է դիմանկարների և ինքնադիմանկարների ստեղծմամբ՝ սյուրռեալիզմի և կախարդական ռեալիզմի ժանրերում: Այսպիսի պատկերների շարքն անվանվում է «Փոքրիկ ժողովուրդ» (Little Folk): Աշխատանքներում ներկայացված հիմնական թեման չափսերի և համամասնությունների խաղն է:










