Film.com կայքի խմբագիրը 2013թ. լավագույն 25 ֆիլմերից դրվագներով հոլովակ է պատրաստել (տեսանյութ)
Կինեմատոգրաֆի մասին Film.com կայքի գլխավոր խմբագիր Դևիդ Էրլիխը հրապարակել է 11 րոպե տևողությամբ հոլովակ՝ 2013թ. լավագույն ֆիլմերից վերցված հատվածներով, գրում է Корреспондент-ը։
Հոլովակում ներկայացվել են հատվածներ 25 ֆիլմերից, որոնց մի մասն արդեն վարձույթում է, իսկ մյուս մասը դեռևս նախատեսվում է թողարկել։
Էրլիխի ցուցակում առաջին 3 տեղը զբաղեցրել են Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարիներ», Հայաո Միյաձակիի «Քամին ուժգնանում է» և Ֆրեդ Օլեն Ռեյի «After Midnight» ֆիլմերը։










