Բենքսիի գրաֆիտիով պատի կտորն աճուրդում վաճառվել է 204.000 դոլարով

09:17 • 06.12.13

Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի «Ծաղկով աղջիկը» գրաֆիտին, որը նա ստեղծել է 2008-ին Լոս Անջելեսի ավտոլցակայաններից մեկում, Բևեռլի Հիլզում անցկացված աճուրդում վաճառվել է 204.000 դոլարով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

2008-ին նա սպիտակ աղյուսե պատին պատկերել էր աղջնակի, որը նայում է հսկա ծաղկի, որի գլուխն առնետի պոչով տեսախցիկ է հիշեցնում։ Նախորդ տարի «Ծաղկով աղջիկը» զգուշորեն կտրվել է պատից, երբ լցակայանի սեփականատերը որոշել է վաճառել բիզնեսը։ Ըստ ԶԼՄ-ների՝ հենց նա էլ վաճառել է պատի կտորը։ 

 

Julien's auctions աճուրդի տունն այն նախնական գնահատել էր 150.000-300.000 դոլար։