«Սելինջերը» հայտնվել է Time-ի կազմած ամենավատ ֆիլմերի ցուցակում

17:28 • 06.12.13

Ամերիկացի գրող Ջերոմ Սելինջերի մասին վավերագրական ֆիլմը հայտնվել է ամերիկյան Time ամսագրի կազմած 2013 թվականի ամենավատ պրեմիերաների ցուցակում: Հրատարակությունը Շեյն Սալերնոյի «Սելինջերը» անվանել է ձգձգված, հիսթերիկ և տափակ, գրում է lenta.ru-ն:

 

Ֆիլմը նկարահանվել է ամերիկացի լրագրող Փոլ Ալեքսանդրի 1999 թվականին գրած կենսագրականի հիման վրա: Սալերնոյի ֆիլմի բյուջեն գնահատվել է երկու միլիոն դոլար, և վարձույթի առաջին ամսվա ընթացքում այն կարողացել է հավաքել միայն 650 հազար դոլար:

 

Time ամսագիրը Սալերնոյի ֆիլմը տեղադրել է իր վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում՝ տարվա ամենավատ ֆիլմ ճանաչելով «Համադասարանցիներ - 2» ամերիկյան կատակերգությունը՝ Ադամ Սենդլերի դերակատարմամբ:

 

Ամսագրի կարծիքով՝ ֆիլմում ամբողջությամբ բացակայում է սյուժեն, իսկ կատակները չափազանց կոպիտ են և գռեհիկ:


Երրորդ տեղում հայտնվել է «Հյուրերը» թրիլլերը, որը Ստեֆանի Մայերի վեպի էկրանավորումն է:


2013 թվականի վատագույն ֆիլմերի հնգյակում է հայտնվել նաև «Մեր դարաշրջանից հետո» ֆիլմը, որտեղ Ուիլ Սմիթը խաղացել է իր որդու հետ, ինչպես նաև Ջեֆ Բրիջեսի և Ֆայան Ռեյնոլդսի դերակատարմամբ «Ուրվական պարեկը» ֆիլմը: