Ամերիկացի քանդակագործն ամբողջական քարանձավներ է փորագրում՝ բրիչի օգնությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Քանդակագործ Ռա Փոլետը անհավանական քարանձավներ է ստեղծում ԱՄՆ-ի հարավարևմտյան հատվածում գտնվող Նյու Մեխիկո շրջանի ավազաքարային ժայռերում:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը՝ նա անհավանական հարթության, գեղեցիկ և ապշեցուցիչ քարանձավներն ստեղծում է մերկ ձեռքերով՝ որպես գործիք կիրառելով միայն բրիչն ու միանիվ ձեռնասայլակը:
67-ամյա Ռան, ով ժամանակին ծառայել է ԱՄՆ-ի նավատորմում, յուրացրել է փորելու և քանդակելու արվեստը 1985-ին՝ Նեբրասկա նահանգի Դիքսոն շրջանում աշխատելով որպես հանքափոր:














