Լանա Դել Ռեյի նոր ալբոմը կկոչվի Ultraviolence

13:33 • 06.12.13

Երաժշտական կարիերան ավարտելու մասին մեկ տարի շրջանառվող լուրերից հետո ամերիկյան երգչուհի Լանա Դել Ռեյը պատմել է, որ կթողարկվի նոր ալբոմ և կկոչվի Ultraviolence, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Ելույթ ունենալով Հոլիվուդում իր կարճամետրաժ Tropico ֆիլմի պրեմիերային՝ երգչուհին ասել է. «Ես ուղղակի ցանկանում էի, որ բոլորը միասին հավաքվեն, և ես կարողանայի հրապարակավ փակել կյանքիս նախկին գլուխը՝ նոր ձայնագրությունը՝ Ultraviolence-ը թողարկելուց հետո»:

 

Երգչուհու երկրորդ ալբոմի անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «ուլտրաբռնություն», Դել Ռեյը վերցրել է Էնթոնի Բերջեսի «A Clockwork Orange» վեպից: