Wikipedia-ի հիմնադիրն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի՝ գիտության զարգացման հարցում ներդրման համար

12:00 • 06.12.13

Wikipedia-ի հիմնադիր 47-ամյա Ջիմի Ուեյլսն արժանացել է հեղինակավոր մրցանակի՝ Նիլս Բորի ոսկե մեդալի, որը շնորհում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն գիտության ոլորտում նշանակալից ներդրման համար։ Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Մրցանակը շնորհվել է Կոպենհագենում՝ «Բաց աշխարհ» համաժողովի ընթացքում, որը նվիրված է եղել Նիլս Բորի ատոմի մոդելի 100-ամյակին։

 

Իր ելույթում Wikipedia-ի հիմնադիրը հայտնել է համացանցային ռեսուրսի հետագա զարգացման մտադրության մասին՝  հանրագիտարանը հասանելի դարձնել աշխարհի բոլոր լեզուներով։

 

Նիլս Բորի ոսկե մեդալը հիմնվել է 1985-ին։ Բորը կատարյալ էր համարում այն հասարակությունը, որը խրախուսում է գիտելիքների ազատ փոխանակումը և համագործակցությունը։
 

Wikipedia-ի հիմնադիրն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի՝ գիտության զարգացման հարցում ներդրման համար