eBay առցանց խանութը կսկսի արվեստի գործեր վաճառել

11:59 • 07.12.13

Կալիֆոռնիական eBay առցանց խանութը կթողարկի արվեստի գործերի վաճառքի նախագիծ, որի խորհրդատուն կլինի հայտնի նյույորքցի քննադատ Ջոշ Բայերը, գրում է buro247.ru-ն։

 

Հեռավոր 1990-ական թթ. eBay-ին է պատկանել Butterfields խոշոր աճուրդի տան բաժնետոմսերի փաթեթը, որը 2002-ին հաջողությամբ վաճառել է Bonhams Auctioneers-ին։ Այնուհետ եղել է կարճատև համագործակցություն Sotheby's-ի հետ, որը նույնպես պտուղներ չի տվել։

 

Տասնամյա դադարից հետո eBay-ն ամեն ինչ կսկսի նորից։