105 տարեկանում կյանքից հեռացել է էրոտիկ ժանրի աշխարհի ամենատարեց գրողը

12:54 • 07.12.13

Մեծ Բրիտանիայում մահացել է աշխարհում էրոտիկ ժանրի ամենատարեց գրողը` 105-ամյա Իդա Փոլոքը, ով չնայած պատկառելի տարիքին՝ մինչև վերջին պահը շարունակում էր գրական գործունեությամբ զբաղվել:

 Ida Pollock, 105, has been hailed as the world's oldest romantic novelist

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ընդամենը 2 շաբաթ անց լույս է տեսնելու գրողի 125-րդ էրոտիկ նովելը: Փոլոքը սկսել է ստեղծագործել 14 տարեկանից, և 9 տասնամյակի ընթացքում ամբողջ աշխարհում վաճառել իր գրքերի միլիոնավոր օրինակներ:

 Prolific: Ida passion-fuelled tales have made hearts flutter for nine decades

 Իր ստեղծագործական կյանքի ամենաբեղուն շրջանում բրիտանուհին  5 տարում 40 գիրք է գրել: Հետաքրքրական է, որ կինը տարբեր ժամանակահատվածներում ստեղծագործել է Ջոան Ալեն, Փամելա Քենթ, Ռոուզ Բարֆլի, Սյուզան Բերի, Մերի Ուիսթլեր կեղծանուններով:

 Passion: Ida sold over a million books in her prolific career - over half through Mills & Boon - with titles such as White Heat and Interlude for Love

Գրողը պատմել է, որ իր տղամարդ հերոսների մեծ մասի նախատիպը եղել է իր ամուսինը` գնդապետ Հյու Փոլոքը: