Ջեյ Զին ներկայացվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության 9 անվանակարգում

10:00 • 07.12.13

Ամերիկյան ճանաչված ռեփեր Ջեյ Զին ներկայացվել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխության միանգամից  9 անվանակարգում, ինչի մասին տեղեկացնում է Газета-ն` Associated Press-ին հղումով:

 

Յոթ անվանակարգում ներկայացվել են Ֆարել Ուիլյամսը, Քենդրիկ Լամարը, Ջասթին Թիմբերլեյքը, ինչպես նաև Մաքլեմորի ու Ռիհանայի հիփ-հոփ դուետը:

 

Այնուամենայնիվ, Ջեյ Զին ու Թիմբերլեյքը ներկայացված չեն գլխավոր 3 անվանակարգերում` «Տարվա ձայնագրություն», «Տարվա ալբոմ», «Տարվա երգ»:

 

Այս տարվա մրցանակաբաշխության ֆավորիտների ցանկում է նաև ֆրանսիական Daft Punk-ը, որի Get Lucky հիթը հավակնում է ճանաչվել 2013թ. լավագույն երգ: