Նյուտոնի գիտական աշխատության բացառիկ նմուշը վաճառվել է 2,5 մլն դոլարով

14:49 • 07.12.13

Իսահակ Նյուտոնի գիտական աշխատության բացառիկ նմուշն ԱՄՆ-ում վաճառվել է 2,5 մլն դոլարով, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: Գիրքն ի սկզբանե գնահատել էին 400.000 - 600.000:

 

Խոսքը «Բնափիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» երկի մասին է, որը վաճառվել է Christie's աճուրդում:

 

Այս աշխատանքը հրատարակվել է 1687-ին հատուկ Անգլիայի թագավոր Հակոբ Երկրորդ Ստյուարտի համար, դրանում սահմանված են այն սկզբունքներից շատերը, որոնք հիմնարար են եղել ֆիզիկայի դասակարգման համար, այդ թվում` ձգողության օրենքը:

 

Գրքի 24,2 x 8,8 սմ չափերի շապիկը զարդարված է թագավորական խորհրդանիշներով, ոսկետառ է: