«Մեծ գեղեցկություն» ֆիլմը ճանաչվել է «Եվրոպայի տարվա լավագույն ֆիլմ»

12:18 • 08.12.13

Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկություն» ֆիլմն արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին, որպես «Տարվա լավագույն եվրոպական ֆիլմ». տեղեկացնում է Lenta.ru-ն։


European Film Awards մրցանակաբաշխությունը կայացել է երեկ՝ Բեռլինում։
 

Ֆիլմը, որը պատմում է 65-ամյա գրող, լրագրողի անձնական ճգնաժամի մասին, մրցանակի է արժանացել նաև «լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում։


Բացի այդ, մրցանակ է շնորհվել նաև տղամարդու գլխավոր դերակատար Թոնի Սերվիլլոյին և մոնտաժող Քրիստիանո Տրավալոլիին։
 

«Մեծ գեղեցկություն» ֆիլմը նոմինացվել է նաև սցենարի համար, սակայն այդ անվանակարգում մրցանակը շնորհվել է Ֆրանսուա Օզոնին՝ «Տանը» ֆիլմի համար։