Սթոունհենջը նոր թանգարան կունենա
Սթոունհենջում նոր թանգարան է կառուցվել։ Այն բացվելու է դեկտեմբերի 18-ին, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Շինությունը գտնվում է շրջանաձև դասավորված քարերից 2.5 կմ հեռավորության վրա։
«Անգլիական ժառանգություն» հասարակական կազմակերպությունն ընդգծում է, որ Սթոունհենջ համալիրին կից շինությունները չեն ավելացնում բուն հուշարձան այցելողների թիվը։
Նեոլիթի ժամանակաշրջանի հուշարձանը 5 մետրանոց քարերի խումբ է, որոնք տեղակայված են Ուիլտշիր կոմսությունում և թվագրվում է ՄԹԱ 3000-2000թթ.: Նոր թանգարանը պատմում է կառույցի նշանակության մասին։










