Իտալիայում վառել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը

18:31 • 09.12.13

Իտալիայի Ումբրիա շրջանում, ամենամյա ավանդույթի համաձայն, վառվել են աշխարհի ամենամեծ տոնածառի լույսերը, հայտնում է Euromag-ը։

 

Այս արտասովոր տոնածառն իրենից ներկայացնում է եղևնու ուրվագիծ, որը գտնվում է Ինջինո լեռան ստորոտին։ Տոնածառը ստեղծվել է 1040 նեոնային լամպերից, որոնք իրար են միացված էլեկտրական մալուխով։

 

Տոնածառն ունի 950 մ երկարություն, 450մ լայնություն, իսկ դրա գագաթը զարդարող աստղն իր գույները փոխում է ամեն 5 րոպեն մեկ։ Այս տոնածառը «տեղադրվում է» նույն վայրում արդեն 30 տարի, իսկ 1991թ. այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ տոնածառ։