Time-ը Բոբ Դիլանի երգի իսրայելական տեսահոլովակը 2013թ. լավագույն տեսահոլովակ է ճանաչել
Բոբ Դիլանի Like a Rolling Stone հիթի տեսահոլովակը (ռեժիսոր՝ Վանյա Հեյման) առաջին տեղն է գրավել Time ամսագրի երաժշտական տեսահոլովակների TOP-10-ում՝ հետևում թողնելով այնպիսի աստղերի տեսահոլովակներ, ինչպիսին են Դևիդ Բոուին և Մայլի Սայրուսը, գրում է newsru.co.il–ը:
Ինտերակտիվ տեսահոլովակը, որը ստեղծել է հայտնի իսրայելցի երաժիշտ Յոնի Բլոխի Interlude ընկերությունը, թույլ է տալիս հանդիսատեսին «փոխել ալիքները», որոնցով Դիլանի երգի ֆոնի ներքո հեռարձակվում են տարբեր հաղորդումներ՝ լրատվականներից մինչև խոհարարական և մարզական: Տեսահոլովակում նման 16 ալիք կա։
Interlude ընկերությունը, ստեղծելով ինտերակտիվ տեսահոլովակներ, փորձարկում է տարբեր տեխնիկաներ և թեմաներ՝ հանդիսատեսին տրամադրելով ակտիվ դեր:










