Կատրին Դենյովը, Պեդրո Ալմոդովարն ու այլ աստղեր` European Film Awards 2013 մրցանակաբաշխությանը (լուսանկարներ)

11:29 • 09.12.13

Բեռլինում կայացել է European Film Awards 2013 մրցանակաբաշխությունը, որը շատ հաճախ կոչում են նաև «եվրոպական Օսկար»։ Միջոցառումն այս տարի անցկացվել է 26-րդ անգամ։ Դրա շրջանակներում պարգևատրվել են  եվրոպացի կինեմատոգրաֆիստները։

 

Tatler ամսագիրն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է մրցանակաբաշխությանը մասնակցած աստղերին, որոնց թվում են Կատրին Դենյովը, Պեդրո Ալմոդովարը, Դայանա Կրյուգերը, Էնիո Մորիկոնեն, Ֆրանսուա Օզոնն ու այլք։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան», «Լավագույն մոնտաժ» անվանակարգերում հաղթել է Պաոլո Սորենտինոյի «Հզոր գեղեցկություն» ֆիլմը։

 

Իտալացի ռեժիսորը մրցանակաբաշխությանը ներկա չի գտնվել, ուստի նրա փոխարեն մրցանակը ստացել է  գլխավոր դերակատար Թոնի Սերվիլոն։

 

«Հզոր գեղեցկությունը» պատմում է ստեղծագործական ճգնաժամ ապրող 65-ամյա գրողի  մասին։

 

Կատրին Դենյով

 



Դայանա Կրյուգեր

 

 

 
 
 
Ֆրանսուա Օզոն