Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը կորցնում է ժողովրդականությունը

00:13 • 09.12.13

Փոփ երաժշտության պատմության ամենավառ ու սիրված դեմքերից մեկն, անշուշտ, փոփ-արքա Մայքլ Ջեքսոնն է, ով հեռացել է կյանքից 2009-ին, սակայն շարունակում է ապրել երաժշտության մեջ և երկրպագուների սրտերում:


Ինչպես գրում է starslife.ru կայքը` չնայած փոփ-արքայի մեծ ճանաչմանը` վերջին փաստերը խոսում են այն մասին, որ Ջեքսոնը կորցնում է ժողովրդականությունը:


Նման կարծիք կազմելու հիմքերից մեկը վերջերս տեղի ունեցած առցանց աճուրդն է` կազմակերպված Knaisz Auctions աճուրդի տան կողմից, որի ժամանակ երգչի բեմական կոշիկները վաճառվել են նախատեսվածից կրկնակի ցածր գնով: Փորձագետներն ակնկալում էին, որ կոշիկները կվաճառվեն 50 հազար դոլարով, սակայն դրանք վաճառվեցին 32 հազար դոլարով:


Աճուրդի ժամանակ ներկայացվել է նաև կատարողի հայտնի սպիտակ ձեռնոցները` զարդարված Swarovski բյուրեղներով, որոնց նախնական արժեքը 40 հազար դոլար է եղել: