Բարաք Օբաման ԱՄՆ բարձրագույն պարգևներ է շնորհել Կառլոս Սանտանային, Բիլի Ջոելին և այլ արվեստագետների (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու նրա կինը՝ Միշելը, Վաշինգտոնի Քենեդու անվան կենտրոնում Միացյալ Նահանգների բարձրագույն Kennedy Center Honors պարգևներ է շնորհել արվեստի ու մշակույթի մի շարք գործիչների։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նախագահի ձեռքից պարգևներ են ստացել երաժիշտներ Կառլոս Սանտանան, Բիլի Ջոելը, Հերբի Հենքոքը, օպերային երգչուհի Մարթինա Արոյոն և դերասանուհի Շիրլի ՄքԼեյնը։

Այս մրցանակը հանձնվում է 1978թ. ի վեր՝ ամերիկյան մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած արվեստի գործիչներին։

















