Ջոն Լենոնի հիշատակին նվիրված ֆոտոշարք

08:25 • 09.12.13

Հանրահայտ ռոք երգիչ, The Beatles խմբի կատարող Ջոն Լենոնը խելագար երկրպագուի ձեռքով սպանվել է 1980-ի դեկտեմբերի 8-ին:
Լենոնը երբեք չեր վախենում ծերանալուց. նա իր կնոջը` Յոկո Օնոյին միշտ ասում էր, որ ցանկանում է նրա հետ միասին ծերանալ, սակայն ճակատագիրն այլ բան էր նախասահմանել երգչի համար:

Նրա մահվան 23-րդ տարելիցի առթիվ Bigpicture.ru-ն գեղեցիկ ֆոտոշարք է ներկայացրել` նվիրված  Ջոն Լենոնի հիշատակին:  Լուսանկարներում պատկերվում են լիվերպուլյան քառյակի` Ջոն Լենոնի, Փոլ Մաքքարթնիի, Ռինգո Սթարի և Ջորջ Հարիսոնի համատեղ երաժշտական գործունեության տարբեր փուլերը:

 

The Beatles ռոք խումբը կազմավորվել է 1960-ին` դառնալով ռոքի դարաշրջանի ամենաազդեցիկ և խոշորագույն երաժշտական խումբը:  Խումբը 1968-ին թողարկել է The Beatles ալբոմը, որը հայտնի է նաև «Սպիտակ ալբոմ» (The White Album) անունով: