ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում է ընդգրկել մոնղոլական վայելչագրությունը

10:15 • 09.12.13

ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում է ընդգրկել մոնղոլական վայելչագրությունը, որն անհետացման եզրին է, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Մոնղոլական դասական վայելչագրությունը ներառում է 90 տառ-խորհրդանիշ։ Բառերը կազմվում են ուղղահայաց դիրքով և գրվում են միասին։

«Մոնղոլիայում մնացել են միայն 3 վարպետներ, որոնք պահպանում են հին մշակույթը և կամավորական սկզբունքներով փոխանցում իրենց գիտելիքները»,- նշում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները։

 

1990-ականներին երկրում ավանդական մշակույթի վերականգնման միտում է սկսվում, սակայն վայելչագրությունն այդպես էլ ուշադրության չի արժանանում։

 

«Այժմ միայն 20 աշակերտ է ցանկություն հայտնել ուսումնասիրել հին գրելաձևը։ Դա բավական չէ՝ հաշվի առնելով, որ ուսման գործընթացը տևում է 5-8 տարի»,- նշում են կազմակերպությունում։