Նյու Յորքում կարող է Դովլաթովի անվան փողոց հայտնվել
Նյու Յորքի փողոցներից մեկը մտադիր են անվանակոչել գրող Սերգեյ Դովլաթովի պատվին, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Ստորագրահավաք է սկսվել 63rd Drive փողոցը, որտեղ բնակվել է գրողը, անվանափոխելու վերաբերյալ։ Համապատասխան խնդրագիրը տեղադրված է change.org կայքում։
Այժմ հավաքվել է ավելի քան 1.100 ստորագրություն։ Որպեսզի ԱՄՆ իշխանությունները քննարկեն առաջարկը, անհրաժեշտ է հավաքել 18 հազար ստորագրություն։
Սերգեյ Դովլաթովը (1941–1990թթ) բազմաթիվ գրքերի հեղինակ է։
1978թ.-ին նա ԽՍՀՄ-ից արտագաղթել է ԱՄՆ՝ ճնշումների պատճառով։ Նյու Յորքում նա աշխատել է որպես «Նոր ամերիկացի» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր։










