Metallica-ն համերգ է տվել Անտարկտիդայում (տեսանյութ)
Ամերիկյան Metallica ռոք խումբը հանդես է եկել Անտարկտիդայում, ինչի մասին նշված է խմբի կայքում: Դա անվանվում է պատմական իրադարձություն:
Metallica-ն միակ խումբն է, որը մեկ տարում համերգներ է տվել աշխարհի բոլոր աշխարհամասերում:
Անտարկտիդայում նրանք հանդես են եկել Freeze'em all ծրագրով: Սակայն ձնահյուսից խուսափելու համար հանդիսատեսը ելույթը լսել է ականջակալով:










