Paramount-ը կնկարահանի «Ջեք Ռիչերի» շարունակությունը
Paramount Pictures և Skydance Productions ընկերությունները պատրաստվում են նկարահանել թոշակի անցած ռազմական քննիչի մասին պատմող «Ջեք Ռիչեր» ֆիլմի շարունակությունը, ինչի մասին հայտնում է Лента-ն՝ Deadline-ին հղումով։
Նոր ֆիլմը կնկարահանվի Լի Չայլդի 18-րդ՝ «Երբեք մի վերադարձիր» (Never Go Back) վեպի հիման վրա, որը հրատարակվել է այս տարվա սեպտեմբերին։ Իսկ թե ով կլինի ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը, հայտնի չէ։
«Ջեք Ռիչերն» էկրան է բարձրացել 2012թ. դեկտեմբերի 21-ին։ Ֆիլմի գլխավոր դերակատարն է Թոմ Քրուզը։
Դրա ստեղծման համար ծախսվել է 57 մլն դոլար, իսկ համաշխարհային կինովարձույթում ֆիլմը հավաքել է 218 մլն դոլար։










