«Ռոսնեվթի» սեփականատերը`«Տարվա երգ» մրցանակաբաշխության ռեկորդակիր
«Ռոսնեվթ», «Ռուսական անկյուն» և «Մոսպրոմստրոյ» ընկերությունների սեփականատեր Միխայիլ Գուցերիևը «Տարվա երգ-2013» փառատոնի շրջանակներում 7 պատվոգիր է ստացել 2013-ին գրված մի շարք հանրահայտ երգի բառերը հեղինակելու համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Գործարար և բանաստեղծ Միխայիլ Գուցերիևն արժանացել է նաև Ռոբերտ Ռոժդեստվենսկիի անվան «Տարվա պոետ» հատուկ մրցանակին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ին՝ Մոսկվայի «Օլիմպիական» մարզհամալիրում՝ «Տարվա երգ-2013» համերգի նկարահանումնեի ժամանակ:
«Տարվա երգ» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակների են արժանացել մի շարք երգեր, որոնց խոսքերը հեղինակել է գործարարը, մասնավորապես՝ ԼայմաՎայկուլեի՝ «Վայրի տանգո», Ստաս Միխայլովի՝ «Հոգու սարսուռ», Իոսիֆ Կոբզոնի՝ «Բալագույն վարդեր», Վալերիայի՝ «Մենք վախենում ենք սիրել», Սոֆիա Ռոտարուի՝ «Երեք օր», Քրիստինա Օրբակայտեի՝ «Դիմակներ» երգերը:










