Վարչապետը ընդունել է հանրահայտ ջութակահար Պինկաս Ցուկերմանին

17:22 • 11.12.13

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանին, ով Երևան է ժամանել այսօր` մասնակցելու «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ՝ որպես դիրիժոր և մենակատար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Հյուրը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարությանը՝ համերգի կազմակերպմանը ցուցաբերած պետական աջակցության համար: Փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը տեղեկացրել է, որ անվանի ջութակահարի հետ քննարկվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համատեղ գալա համերգի կազմակերպման հարցը: