Լոնդոնի ցուցասրահից գողացել են Դեմիեն Հերստի՝ 33.000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ աշխատանքները

14:51 • 11.12.13

Լոնդոնի ցուցասրահից գողացել են Դեմիեն Հերստի՝ 33.000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ երկու արվեստի գործ, հաղորդում է Guardian-ը:

 

Արվեստի գործերը գողացել են Նոթինգ Հիլի Exhibitionist Gallery-ից, ինչպես ոստիկանությունն է կարծում՝ նախապես պլանավորած գործողության ընթացքում, որի թիրախն են եղել հենց այդ երկու գործերը:

 

Գողը մտել է ցուցասրահ՝ բացելով առջևի մուտքի դռները, և աշխատանքները տարել Landbroke Grove-ի ուղղությամբ:

 

Գողացված աշխատանքներից մեկը՝ Pyronin Y-ն, ստեղծվել է 2005 թվականին և արժե 15.000 ֆունտ ստեռլինգ: Երկրորդ աշխատանքը՝ Oleoylsarcosine-ն, ստեղծվել է 2008 թվականին և արժե 18 000 ֆունտ ստեռլինգ: