Կառլ Լագերֆելդի «The Return» ֆիլմը Կոկո Շանելի մասին (տեսանյութ)

12:43 • 11.12.13

Տեղի է ունեցել դիզայներ Կառլ Լագերֆելդի «The Return» ֆիլմի երկար սպասված շնորհանդեսը։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է լեգենդար Կոկո Շանելն այցելում Տեխաս, իսկ այնուհետ վերադարձնում իր երբեմնի փառքը Եվրոպայում, գրում է buro247.ru-ն։

 

Սա արդեն դիզայների 2-րդ ֆիլմն է Շանելի մասին։ Առաջինը՝ «Once Upon a Time...», ցուցադրվել է Սինգապուրում մայիսին։

 

«The Return» ֆիլմը հանդիսատեսին տեղափոխում է 1954թ., երբ Շանելը պատրաստվում է վերադարձնել երբեմնի փառքը և կրկին բացել իր նորաձևության տունը Փարիզում։ Նրա վերադարձի հարցում կարևոր դեր է խաղացել Ամերիկան, սակայն ֆիլմի գործողությունների մեծ մասը կատարվում է փարիզյան Rue Cambon սրահում, որտեղ պետք է անցկացվի նրա ցուցադրությունը։