Ջեյն Օսթինի դիմանկարը վաճառվել է 270.000 դոլարով

16:10 • 11.12.13

Լոնդոնում 164.500 ֆունտ ստեռլինգով (270 հազ. դոլար) վաճառվել է անգլիացի գրող Ջեյն Օսթինի դիմանկարը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բրիտանական Guardian պարբերականին։

 

Օսթինի ազգականը պատվիրել էր նրա դիմանկարը 1869թ.՝ գրողի մահից մոտ 50 տարի անց։ Կտավի հեղինակը Ջեյմս Էնդրյուսն է։ Հաղորդվում է, որ Օսթինի հենց այս նկարը 2017-ին կհայտնվի 10 ֆունտ ստեռլինգ արժողությամբ թղթադրամների վրա։

 

Չոութոնում (Հեմփշիր) Օսթինի տուն-թանգարանի ներկայացուցիչները նշել են, որ չեն մասնակցել աճուրդին, քանի որ թանգարանը չի կարողացել անհրաժեշտ գումարը հավաքել գրողի մատանին ամերիկացի երգչուհի Քելի Քլարքսոնից 150 հազ. ֆունտով գնելուց հետո։

 

Sotheby's աճուրդի տան տվյալներով՝ դիմանկարի գնորդը ցանկացել է անհայտ մնալ։