«Ֆորսաժի» հանգուցյալ դերասանի հուղարկավորությունը փակ կլինի երկրպագուների համար

10:36 • 11.12.13

Հոլիվուդյան հանրահայտ «Ֆորսաժ» ֆիլմաշարի դերասան Փոլ Ուոքերի հուղարկավորության արարողությունը փակ է լինելու նրա երկրպագուների համար, և վերջին հրաժեշտը դերասանին, բացի ընտանիքի անդամներից, կարող է տալ միայն «Ֆորսաժի» ստեղծագործական անձնակազմը։

 

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ TMZ կայքին հղումով, դա արվում է հանգուցյալի աղջկան՝ Մեդոուին, ավելորդ ուշադրությունից ու սթրեսից պաշտպանելու համար։

 

Հուղարկավորության տեղն ու ժամը ևս հայտնի չեն։ Ուոքերի թաղումից հետո հրաժեշտի հատուկ միջոցառում կկազմակերպվի նրա ընկերների ու ծանոթների ավելի լայն շրջանակի համար։ 

 

Հիշեցնենք, որ Ուոքերը մահացել է նոյեմբերի 30-ին՝ ավտովթարի հետևանքով։