Ներկայացվել են «Ոսկե գլոբուսի» հավակնորդները
Հոլիվուդի միջազգային մամուլի ասոցիացիան հրապարակել է «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակի հավակնորդների ցուցակը:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ լավագույն ֆիլմի տիտղոսին արժանանալու համար պայքարում են «12 տարվա ստրկություն» (12 Years a Slave), «Նավապետ Ֆիլիփս» (Captain Phillips), «Ձգողականություն» (Gravity) և «Ֆիլոմենա» (Philomena) ֆիլմերը:
«Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում ներկայացվել են Քեյթ Բլանշետը՝ Վուդի Ալենի «Ժասմին» ֆիլմում դերակատարության համար, Սանդրա Բալոքը՝ «Ձգողականություն», Էմմա Թոմփսոնը՝ «Փրկել պրն. Բենքսին» և Ջուդի Դենչը՝ «Ֆիլոմենա» ֆիլմերի համար:
Տղամարդկանց լավագույն դերակատարման համար ներկայացվել են Մեթյու ՄաքՔոնահիի (Dallas Buyers Club), Թոմ Հենքսի (Captain Phillips), Ինդրիս Էլբայի (Mandela: Long Walk To Freedom) և Ռոբերտ Ռեդֆորդի (All Is Lost) թեկնածությունները:
Հաղթողների պարգևատրման 71-րդ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հունվարի 12-ին՝ Լոս Անջելեսում:










