Մատյե Կասովիցը ֆիլմ կնկարահանի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին

14:46 • 12.12.13

Կինոռեժիսոր և դերասան Մատյե Կասովիցը նախատեսում է ֆիլմ նկարահանել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա ահաբեկիչների հարձակման մասին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական Nice Matin թերթին: Այդ մասին Կասովիցը հայտարարել է Կաննում կինեմատոգրաֆիստների համաժողովի ժամանակ:

 

Իր նոր ֆիլմում Կասովիցը ցանկանում է ողբերգությունը ներկայացնել նոր հայացքով, քանի որ ռեժիսորին չի բավարարում իրադարձությունների պաշտոնական վարկածը:

 

«Այն, ինչ մեզ ասում են այդ իրադարձությունների մասին, սուտ է»,- պնդում է Կասովիցը՝ հավելելով, որ նա ֆիլմ կնկարահանի մի քանի տարի տևած այլընտրանքային հետաքննության հիման վրա: