Վեսթմինսթերյան պալատը և Բիգ Բեն աշտարակը կարող են փակվել

10:58 • 12.12.13

Լոնդոնի հայտնի խորհրդանիշները՝ Վեսթմինսթերյան պալատը և Բիգ Բեն աշտարակը, մոտ ապագայում կարող են փակվել, հայտնում է Корреспондент-ը։

 

Փորձագետներն ահազանգում են՝ բրիտանական խորհրդարանի շենքը վերանորոգման կարիք ունի, իսկ Բիգ Բենը սկսում է թեքվել։

 

Անգործության տարիները հանգեցրել են նրան, որ խորհրդարանի շենքի, որը Մեծ Բրիտանիայի մշակութային ժառանգության ցուցակում առաջին տեղում է, առանձին հատվածներ այնպիսի սարսափելի վիճակում են, որ փորձագետների հաշվարկներով, եթե մինչև 2020թ. ոչ մի միջոցառում չձեռնարկվի, այն դժվար թե հաջողվի պահպանել։

 

Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչները շուտով պետք է դժվարին ընտրություն կատարեն՝ 1 մլրդ ֆունտ ստեռլինգ ծախսել վերանորոգման աշխատանքների համար, թե պարզապես լքել այն։