Ռոբերտ Պատինսոնը, Թիմ Ռոթը և Ժուլյետ Բինոշը կնկարահանվեն քաղաքական դրամայում

08:45 • 12.12.13

Թիմ Ռոթը, Ժուլյետ Բինոշը և Ռոբերտ Պատինսոնը կնկարահանվեն The Childhood of a Leader («Առաջնորդի մանկությունը») քաղաքական դրամայում: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն` Variety-ին հղումով:

 

Ֆիլմը պատմելու է ոմն քաղաքական առաջնորդի մանկության մասին, որի քաղաքական կարիերան ծավալվել է Առաջին աշխարհամարտից հետո: Դեռևս պարզ չէ, թե ում մասին է խոսքը: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2014-ի մայիսին՝ Եվրոպայում:

 

Ֆիլմի ռեժիսորն է լինելու 25-ամյա Բրեյդի Քորբեթը, որի համար այս աշխատանքը լինելու է առաջին լիամետրաժ ֆիլմը: