Շառլ Ազնավուրը Լոնդոնում վերջին անգամ բեմ կբարձրանա 2014 թվականի հունիսի 1-ին

17:25 • 13.12.13

Royal Albert Hall-ում (Մեծ Բրիտանիա) հոկտեմբերին կայացած լեփ-լեցուն համերգից հետո, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Լոնդոնում կրկին բեմ կբարձրանա հրաժեշտի համերգի համար, որով կնշի իր 90-ամյա տարեդարձը, գրում է frenchradiolondon.com-ը:

 

Համերգը տեղի կունենա 2014 թ. հունիսի 1-ին։

 

Լեգենդար շանսոնյեն, որը համարվում է բոլոր ժամանակների մեծագույն հեղինակ-կատարողներից, իր ամենամեծ հաջողություններից մեկն ունեցել է Միացյալ Թագավորությունում՝ իր She երգով:

 

60 տարվա կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը վաճառել է 100 միլիոնից ավելի ալբոմ և ունի 1.200-ից ավելի երգ: Նա խաղացել է 80 ֆիլմերում և ողջ աշխարհում հազարավոր համերգներ ունեցել: