Բեյոնսեն զարմացրել է երկրպագուներին իր նոր ալբոմով (տեսանյութ)
Երգչուհի Բեյոնսեն ներկայացրել է իր նոր ալբոմը` տոնական հիանալի անակնկալ մատուցելով երկրպագուներին, գրում է Time-ը:
Ուրբաթ երգչուհին ներկայացրել է նոր հավակնոտ ալբոմը՝ առանց նախազգուշացման կամ գովազդի: Ալբոմում ընդգրկված են 14 նոր երգեր և 18 տեսահոլովակ: Beyoncé կոչվող ալբոմում ներառվել են նաև երգչուհու ամուսին Jay Z-ի, դուստր Blue Ivy-ի հետ երգեր:
Ալբոմը հասանելի է iTunes-ում 15,99 դոլարով:










