Բեյոնսեն շրջանցել է Քիմ Քարդաշյանին՝ դառնալով 2013-ին համացանցում ամենափնտրված աստղը (լուսանկարներ)
Բեյոնսեն դարձել է ամենափնտրվող աստղը համացանցում՝ ըստ Bing որոնողական համակարգի հաշվետվության:
Ինչպես ներկայացնում է Luxlux.net-ը՝ երգչուհին բեմ է վերադարձել դստեր՝ Բլյու Այվիի ծնունդից հետո, ելույթ է ունեցել Բարաք Օբամայի երդմնակալության և Սուպեր գավաթի ժամանակ:
Անցյալ տարի այս ռեյթինգը գլխավորել էր Քիմ Քարդաշյանը, ով այս անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը: Համացանցում օգտատերերին հետաքրքրում էր Քիմի նշանադրությունը Քանյե Ուեսթի հետ և նրանց դստեր՝ Նորթ Ուեսթի ծնունդը:
Ներկայացնում ենք համացանցում ամենափնտրված հայտնիների թոփ տասնյակը՝ ըստ Bing որոնողական համակարգի:
Բեյոնսե

Քիմ Քարդաշյան

Ռիհաննա

Թեյլոր Սվիֆթ

Մադոննա

Ջասթին Բիբեր

Նիկի Մինաժ

Ամանդա Բայնս

Մայլի Սայրուս

Բարաք Օբամա











