Sotheby’s աճուրդի տունը Կամբոջային կվերադարձնի գողացված արձանը
Sotheby’s աճուրդի տունը Կամբոջային կվերադարձնի մարտիկի արձանը, որը գողացվել էր երկրից 1970-ական թթ., հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։
Այսպիսով՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կողմից 2012-ին Sotheby’s-ի դեմ սկսված դատական գործընթացը կդադարեցվի։
Համաձայն աճուրդի տան, ԱՄՆ-ի դաշնային դատախազների և արձանի նախկին սեփականատիրոջ միջև դեկտեմբերի 12-ին կնքված պայմանագրի՝ Sotheby’s-ը պարտավորվում է փոխանցել արձանն ԱՄՆ-ում Կամբոջայի ներկայացուցչին 90 օրվա ընթացքում։
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը դատական հայց էր ներկայացրել աճուրդի տան դեմ 900-ական թթ. ստեղծված արձանի անօրինական վաճառքի համար։ Նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ վերջինս իմացել է Կամբոջայից արձանի անօրինական տեղափոխման մասին, սակայն միևնույնն է՝ վաճառքի է հանել այն։ Արձանը վաճառքից հանվել է Կամբոջայի իշխանությունների պահանջով։










