Հունական սփյուռքը պահանջում է ԱՄՆ-ից թույլ չտալ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի

11:59 • 13.12.13

Հունա-ամերիկյան սփյուռքի կազմակերպությունը խնդրագիր է հղել ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ պահանջելով միջամտել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի պլաններին, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։

 

Հունա-ամերիկյան առաջնորդների խորհրդի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ամերիկյան Կոնգրեսի անդամների հետ և փոխանցել նրանց ամբողջ աշխարհից ավելի քան 25 հազ. ստորագրություններով հաղորդագրության տեքստը։

 

Փաստաթղթում բողոք է հայտնվում թուրքական պաշտոնատար անձանց հայտարարությունների վերաբերյալ։ Պատվիրակությունը կոչ է արել ԱՄՆ-ին միջամտել։

 

Խորհրդի ներկայացուցիչների համաձայն՝ կոնգրեսականները, որոնց հետ իրենք հանդիպել են, «իրենց դժգոհությունն են հայտնել Սբ Սոֆիայի տաճարի մասին թուրք պաշտոնյաների հայտարարությունների, ինչպես նաև ուղղափառության և հելլենիզմի հանդեպ Թուրքիայի ընդհանուր գործողությունների վերաբերյալ»։

 

Հունա-ամերիկյան առաջնորների խորհուրդը ստորագրություններով հաղորդագրություններ է ուղարկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ։